Լիլիթ Մակունցի անկարողությունը չի կարող նախարարությունը փակելու պատճառ դառնալ. Արվեստագետները՝ Մշակույթի նախարարության օպիտիմալացման մասին

Մշակույթի նախարարության օպտիմիզացման հետ կապված Analitik.am-ը զրուցել է մի շարք մշակութային գործիչների հետ: Դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սկսած 90- ականներից բարձրաձայնել է այն, որ մշակույթի նախարարության ուռճացված աշխատատեղերի  առկայությունը որևէ կերպ չի ազդում մշակույթի զարգացման վրա. «Մշակույթի նախարարությունը պետք է օպտիմիզացվի, որպեսզի ամեն ոլորտ ունենա հմուտ մասնագետներ, որոնք էլ կկարգավորեն մշակութային դաշտը և միայն այդ ժամանակ կարող ենք տեսնել կատարած աշխատանքի արդյունքը»:

Թոխատյանը նաև  ասաց, որ Մշակույթի նախարարության առանձին լինելուն կամ ուրիշ նախարարությանը միանալուն չի կարող գնահատական տալ. «Մշակույթի նախարարությունը պետք է լինի ավելի քիչ ու ավելի պրոֆեսիոնալ կազմով, դրան, բնականաբար, կողմ եմ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դերասան, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյաննէլ  ասաց, որ Մշակույթի նախարարությունն առաջին հերթին պետք է լիներ կառավարչական մարմին.  «Հարցն այն է, թե ինչի՞ է վերածվելու Մշակույթի նախարարությունը, այն, ինչը որ մինչև հիմա անում է Մշակույթի նախարարությունը, միանշանակ բավարար չէր, իսկ ինչ վերբերում է վերջին շրջանին, դա ուղղակի խուճապի մատնված անտեղյակ սպոնտան մի բան էր, որն էլ հիմնված էր զուտ էմոցիոնալ, անգիտակ և մշակույթի երանգները չհասկացող մարդկանց որոշման վրա»:

Պողոսյանը նաև ասաց, որ Մշակույթի նախարարությունը պետք է լուծարել կամ վերակենդանացնել, որն էլ կվերածվի ճիշտ գործող համակարգի. «Փաստն այն է, որ այդ նախարարությունից գոհ չեմ: Չի կարելի միանգամից ջնջել ու ասել, որ ոչ մի լավ բան չեն արել, քանի որ հատկապես հայ տեսակը կապված է ինդիվիդուալ դրսևորվելու ամենալավ ու վառ տեսակով, պետք էր ամեն անհատի հետ գնալ, այլ ոչ թե բոլորին ընհանրացնել մի ձևաբանության մեջ: Ըստ իս, սա է պատճառը, որ սխալ որոշումներ տեղի ունեցան և տեղի էին ունեցել»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վերջին ամիսներին Մշակույթի նախարարության գործունեությունը, դեպի դրական փոփոխություն նկատո՞ւմ է, դերասանն ասաց, որ, բնականաբար, չի նկատում դրական փոփոխություններ. «Նախ՝ պետք է կարողանան ինչ-որ ծրագրեր ներկայացնել, որոնք ավելի աշխատունակ կլինեն, պետք է հասկանան, թե ինչ են ուզում, ոչ թե առանց այդ ամենի նախարարություն փակեն, դա ամենահեշտ բանն է: Կողմ եմ նրան, որ մեր մշակույթի գործիչները նոր մտքերով և տեսակի մեջ սկսեն աշխատել, իսկ արվեստագետներիս համար մեկ է՝ ով է Մշակույթի նախարարը, կարևորն այն է, թե ինչպես է աշխատում և ինչ ազդեցություն կարող է թողնել Մշակույթի նախարարությունը այս կամ այն արվեստագետի կյանքում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի խոսքերով էլ Մշակույթի նախարարությունն օպտիմիզացնելու քայլն ուղղակի անգրագիտություն է. «Դա շատ սխալ քայլ է, դա խայտառակություն է: Ինչպե՞ս կարելի է փակել մի հիմնարկ, որը հանդիսանում է Հայաստանի «բրենդը», մեր մշակույթը մեզ ներկայացնում է աշխարհին, հիմա ուզո՞ւմ են փակել, որ ի՞նչ, դրա տեղը ի՞նչ բերեն»:

Ստեփանյանի նշեց, որ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի անկարողությունը չի կարող նախարարությունը փակելու կամ այլ նախարարությանը միացնելու պատճառ հանդիսանալ. «Դրանք շատ տարբեր բաներ են: Ինձ համար անհասկանալի է նաև այն, թե ինչպե՞ս է Լիլիթ Մակունցն ընդանրապես ղեկավարում նման հսկայական ու շատ կարևոր հաստատություն»:

Դերասանը նշեց, որ ամենամեծ շփումներն ունեցել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ. «Չեմ կարող ասել, որ ամեն ինչ շատ լավ էր, բայց նա հստակ գիտեր՝ ուր էր տանում, ինչ էր անում և ինչպես էր անում: Իսկ հիմա չեմ կարող գնահատել ոչինչ չանելը, գնահատելու բան էլ չկա, որովհետև որևէ հստակ քայլ այսքան ժամանակ չեմ տեսել, եթե տեսնեմ, առաջինը ես ներողություն կխնդրեմ ասածներիս համար»:

Ստեփանյանն ընդգծեց, որ երբեք չի եղել կառավարական շքախմբերում և ոչ էլ ձգտել է. «Չի կարելի պատկերասրահից նկարներ տանել դպրոցի ֆիզկուլտուրայի սրահում կախել ու ինչ-որ միջոցառում կազմակերպել, դրա համար հատուկ լուսավորություն և նմանատիպ շատ բաներ է հարկավոր, բայց իրողությունն այն է, որ այդ մարդկանց ամեն ինչ կարելի է, նրանք կարող են անել ամեն ինչ և ոչ ոքի հաշվետու չլինել: Լռել, իհարկե, չի կարելի, բայց որ բարձրաձայնում ես էլ, ոչ ոք չի արձագանքում, դա շատ տհաճ է: Ցավալին այն է, որ սայլը տեղից չի շարժվում, ուշքի՛ եկեք, այս ի՞նչ եք անում»:

Օֆելի Իսրայելյան

Աղբյուրը՝analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով