«Իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման». Էլմար Մամեդյարով

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կմնա 2019թ. գլխավոր խնդիրը:

Այս մասին Trend.az-ի հաղորդմամբ երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը 2018թ. արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսների ղեկավարների ընդունելության ժամանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամենակարևոր խնդիրներից էր մեր անկախության ամրապնդումը։ Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների փնտրտուքին։ Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Հիմնական նպատակը որոշակի շոշափելի արդյունքների հասնելն է։ Դա ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է։ Համարում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում վերջին հանդիպման ժամանակ մենք երկար ժամանակի մեջ առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման»,- ասել է նախարարը։

Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումը։

«Մենք կքննարկենք կոնֆլիկտի լուծման ուղիները։ Ադրբեջանը հանդես է գալիս կոնֆլիկտի խաղաղ լուծման օգտին»,- ասել է նախարարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, սակայն կարևոր է այն, որ հատկապես Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան «Թավշյա հեղափոխության» իրադարձություններից հետո ավելի են սրվել ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ մեկնաբանությունները, ինչպես նաև գերտերությունների տարբեր բարձրաստիճան պատշոնյաների կողմից արված հայտարարությունները:

Մամեդյարովի կողմից արված այս հայտարարության կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանից: Վերջինս, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հայտարարությանը, ասաց.

«Պետք է երբեք չմոռանանք, որ Ադրբեջանի պատկերացմամբ «էական առաջընթացը» բանակցություններում միայն ու միայն հայկական զինված ուժերի դուրս բերումն է Արցախի ներկա տարածքից։ Որևէ այլ տարբերակի իրենք համաձայն չեն։ Ինչպես և նախորդ տասնամյակում Բաքուն փորձելու է մեզ վաճառել «հող խաղաղության դիմաց» բանաձևը, որը չի ներառում Արցախի անկախության հարցը»։

Անի Գաբուզյան

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով