Թիվ 8/49 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք, խախտում անելով, փորձել են «ստուգել» հանձնաժողովի զգոնություն

Թիվ 8/49 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 158 դպրոցում, (Շիրակի 2 նրբ, 5) արձանագրվել է խախտում՝ «Իմ քայլը» դաշինքի 3 վստահված անձինք փորձել են մուտք գործել՝ հայտարարելով, թե ստուգում են հանձնաժողովի զգոնությունը:

Հիշեցնենք, որ նույն քաղաքական ուժից ընտրատեղամասում միաժամանակ կարող է լինել առավելագույնը 2 վստահված անձ:

Դաշնակցության վստահված անձը արձանագրել է այդ փաստը:
yerkir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով