Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Նիկոլ Փաշինյանը գործարքի արդյունքում է համաներվել

«Մեր երկրում ոչ մի բան չի փոխվել, տեսնում ենք, թե ինչ վարքագիծ են դրսևորում այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Այն անձը, ով այսօր իբրև թե արդեն գործադիր իշխանության առաջին դեմքն է, մենք չգիտենք, թե ինչպես է այդ անձն այդտեղ հայտնվել։ Եկեք հետ վերադառնանք 2011 թվական և տեսնենք ինչպես ազատ արձակեցին Նիկոլ Փաշինյանին։ Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ պետք է կիրառվեր համաներում և պատժի չկրած մասը կրճատվեր կեսով։ Այդ պատիժը կազմելու էր 3,5 տարի, իսկ նա 3,5 տարի չի անցկացրել բանտախցում։ Հիմա ո՞րն է այդ գործարքի հիմքը և ինչպե՞ս են նրան արձակել։ Պատկերցարեք բռնապետական համակարգում ո՞նց կարող էին ազատ արձակել մեկին, եթե չկա գործարք»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով