Երևանում մի շարք տեղական տուրքերի դրույքաչափեր բարձրացվեցին (տեսանյութ)

Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը, որով նախատեսվում է մի շարք տուրքեր բարձրացնել:

2019 թ․ տուրքերի նախագիծն ընդունվեց բավականին թեժ մթնոլորտում։ Նախագծին դեմ էին արտահայտվում ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների ավագանու անդամները։ Նրանք դեմ քվեարկեցին տուրքերի բարձրացման նախագծին, սակայն «Իմ քայլը» դաշինքի 51 անդամները, կողմ քվեարկելով, կարողացան ընդունել փոփոխությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: 2018 թ․ դրույքաչափերն են համապատասխանաբար 15000 և 25000 դրամ։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով՝ 350000 դրամից դառնալով 600000 հազար դրամ։

Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը: Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքերը ևս կբարձրացվեն։

Մասնավորապես, առևտրային օբյեկտների համար տուրքի աճը կլինի 32500 դրամով կամ 37 տոկոսով, հանրային սննդի և զվարճանքի համար՝ 75 հազար դրամով կամ 48 տոկոսով, բաղնիքների համար՝ 525000 դրամով կամ 60 տոկոսով և այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանվել են նաև առաջին անգամ կիրառվող բարձր տեղական տուրքեր։ Օրինակ՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացնելու թույլտվության համար տնտեսավարողը 300 հազար դրամ պետք է վճարի օրացուցային տարվա համար։

Քաղաքապետ Հայկ Մարությանի համոզմամբ՝ փոփոխություններից խոշոր բիզնեսի մոտ ընդհանրապես ոչինչ չի զգացվելու, իսկ փոքրերի համար փոփոխությունը զգացվելու է շատ չնչին։

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով