Երևանյան գետնանցումում կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին

 

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, ճիվաղը ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին և դերասանից հափշտակած դրամապանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով