Երբ պետությունը հանձնվում է Դոն Պիպոյին ու Ճոյտին 24news.am

Գեներալ Մանվել Գրիգորյանը դաժա՜ն ու բռի մարդ է, ասում են` տեղ-տեղ գազանության հասնող… Մանվելը նաև Արցախի ամենաարդյունավետ հրամանատարներից է, ամենաշատ հող ազատագրողը: Ու թերևս այս երկու երևույթներն իրար փոխլրացնում են՝ հնարավոր չէ հաղթել պատերազմում ու չլինել գազան: Կյանքի օրենքն է էդպես, կռվում կամ դու իրենց, կամ` իրենք քեզ:

Հրամանատար Մանվելը քաղաքացիական կյանքում դարձավ օլիգարխ Մանվել, երևի նրան հենց թույլ տվեցին էդպիսին դառնալ, այդպես նա ավելի կառավարելի ու կանխատեսելի էր: Որքան խրվում էր նա այդ ցեխի մեջ, այնքան ավելի էր անհետանում հրամանատարն ու տակից մերկանում գազանը: Բայց դա միայն Մանվելի ողբերգությունը չէր, դա Հայաստանի Հանրապետութան ողբերգությունն էր: Մանվելը մեր պետության ամենամեծ չարիքը չէր ու չէր էլ կարող լինել: Երեխաների նամակներն էլ նրան չեն կարող ներել, բայց նա պետք է խոսի, բացատրի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա, իբր, ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ, իբր, դատարաններին ոչինչ էլ չեն ասում: Նրան չեն արդարացրել, բաց են թողել, որովհետև լուրջ հիվանդ է, բայց ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ: Եթե անգամ արդարացնեն, այս իրականությունում Մանվել այլևս չկա, կա բոլորի կողմից լքված ու հիվանդ մի տարեց մարդ ու պետություն: Ու ստացվում է, որ պետության կողմից փորձում են արդարադատություն իրականացնել քրեական հեղինակություն Դոն Պիպոն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ովքեր իրենց անձնական հաշիվներն ունեն Մանվելի հետ: Ու այստեղ կանգնած ենք վտանգի առջև, որ պետությունը կզիջի իր սուվերեն իրավունքն իականացնել արդարադատություն Պիպոյին ու Ճոյտին: Այնպես, ինչպես զիջեց մարդասպանության պատճառ դարձած ՊՊԾ-ն գրաված զինյալ խմբին:

Պետության վախճանը սկսվում է նման բաներով: Եթե Մանվելը մեղավոր է, պետք է պատժվի, բայց այդ պատիժը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ճոյտն ու Պիպոն:

Սուրեն Կամսարական

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով