Եթե Սաակաշվիլիին նահանգապետ նշանակեցին, Փաշինյանին գյուղապետ էլ չեն տա. Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ կա մարդկանց խումբ, որոնք Ռոբերտ Քոչարյանի ու Մարտի 1-ի մասին ունեն հստակ կարծիք, և անկախ դատավճռից, գիտեն, որ վերջինս մեղավոր չէ:

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանը նշեց, որ Քոչարյանին Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրել նշանակում է թքել այդ հոդվածի վրա. «Ես վստահ եմ, որ գործը երկար չի տևելու: ՄԻԵԴ-ում մի քանի ամսվա մեջ շատ արագ կքննարկեն այդ հարցը: Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ շատ կարճ է տևելու: Սակայն պետք չէ սպասել Փաշինյանի գնալուն, նա մի օր կարող է գնալ, ու մենք չգտնենք նրան: Եթե Սաակաշվիլին մի տեղ դարձավ նահանգապետ, Փաշինյանին գյուղապետ էլ չեն տա: Ինձ համար այս իշխանության օրերը հաշվված են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով