Եթե նախարարությունների թիվը կրճատվում է պետբյուջեի ծախսերի խնայողության նկատառումներով, այդ դեպքում ինչո՞ւ է ուռճացվում Ազգային ժողովը….

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է.

Եթե նախարարությունների թիվը կրճատվում է պետբյուջեի ծախսերի խնայողության նկատառումներով, այդ դեպքում ինչո՞ւ է ուռճացվում Ազգային ժողովը….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մշակութաստեղծ մեր ժողովրդի պետության կառավարությունը չի կարող Մշակույթի նախարարություն չունենալ, և առավել ևս, աշխարհով մեկ սփռված ժողովուրդ ունեցող պետությունը նույնպես չի կարող Սփյուռքի նախարարաություն չունենալ…
Այս երկու գործոնները` ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը մեր երկրում և նրա տարածումը սփյուռքում և աշխարհում, և ապա աշխարհասփյուռ հայերի միավորումը, հայապահպանումը և հայրենադարձության գործի կազմակերպումը Հայաստանի համար ռազմական պաշտպանությանը համազոր են…
Ովքե՞ր են Ձեր խորհրդականները, պարոն վարչապետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով