ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին բնակչությանը նախապատրաստել խաղաղության aravot.am

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ:

Այս մասին ասվում է համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ: Համանախագահները ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը: Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով