Դատի ենք տալու Սանասարյանին ու ՊՎԾ-ին մեր բարի համբավը խեղաթյուրելու համար․ ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտնել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքերով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։

Արամ Սիմոնյանը մեղադրանքների մեծ մասի հետ համաձայն չէ, քանի որ դեկլատարիվ ու փիլիսոփայական պնդումներ են, ռեալ բան չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«18 հոգի վերահսկողության ծառայությունից աշխատել են ԵՊՀ-ում բայց այս փաստաթուղթը կազմել է մեկ հոգի։ Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, նրանք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը։ Օրենքների մասին շատ հեռավոր պատկերացումներ ունեն այս ստուգողները։Մենք դիմելու ենք համապատասխան իրավական գնահատականի պահանջով, դատի ենք տալու Սանասարյանին ու կառույցին մեր բարի համբավը խեղաթյուրելու համար»,-ասաց նա։

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով