Բակո Սահակյանը պատրաստվում է հեռանալ Արցախի նախագահի պաշտոնից

Մտածում են այս ամենն ավելի անցնցում իրա­կանացնելու մասին

«Մեր տեղեկությունների համաձայն՝ Ար­ցախի ներքաղաքական կյանքում իրավիճակը բավականին լարված է, թեպետ այս մասին փորձում են հնարավորինս քիչ բարձրաձայնել: Որոշ շրջանակներ վստահաբար պնդում են, որ Բակո Սահակյանն արդեն իսկ պատրաստվում է հեռանալ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից, միայն թե մտածում են այս ամենն ավելի անցնցում իրա­կանացնելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչու է Արցա­խում իրավիճակ փոխվել, մի մասը պայ­մանավորում են Հայաստանում տեղի ու­նեցածի տրամաբանական շարունակու­թյամբ, մյուս մասը՝ մտահոգված են Ար­ցախի հիմնախնդրի վերաբերյալ հնարա­վոր զարգացումներով:

Իսկ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել Մար­տական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանը՝ ընդդիմադիր քա­ղաքական ուժ ստեղծելով և  արցախյան գործող իշխանությունների հեռանալն արագացնելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armeniadaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով