Արցախում բարձրաստիճան զինվորականներ են ազատվում պաշտոնից

Արդեն մեկ ժամ է՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում համառ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Ըստ Hraparak.am-ի, նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

«Նշվում է, որ իրենց պաշտոններից կհեռացվեն նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։

ՀՀ իշխանությունները, չի բացառվում, որ նրան են տեսնում Բակո Սահակյանի իրավահաջորդ։ Ինքը՝ Արայիկ Հարությունյանը իրեն «ճիշտ է պահել» նոր իշխանությունների հանդեպ»,- գրում է Hraparak.am-ը։

168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանից: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, հավանաբար առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի Լևոն Մնացականյանի պաշտոնանկության հրամանագիրը: Նույն աղբյուրների տվյալներով, Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևան է ժամանել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով