Ռոբերտ Քոչարյանը չի սպասել, որ գնան իր ետևից, ինքն է գնացել է ԱԱԾ. հիմա նա այնտեղ է. Ռ. Քոչարյանը հայտարարություն է տարածել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ընթերցեց Քոչարյանի հայտարարությունը։

«Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանության բիրտ ճնշումների պայմաններում։ Մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան է»,-ասված է հայտարարության մեջ։

«Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ»,-ասված է հայտարարության մեջ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ Քոչարյանը չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը կգնա իր հետևից, որոշել է ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն ՔԿՀ. «Ինքը տվյալ պահին այնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Քոչարյանն այս պահին այնտեղ սպասում է, դրա համար այստեղ չէ»։

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով