Ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», – ասաց Արման Եղոյանը։ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել եւ ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով