Այդ պատերազմն է լինելու արցախյան խնդրի լուծումը հաջորդ տասնամյակների համար

Ես շատ մեծ ուշադրություն չէի դարձնի Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել ղարաբաղյան հարցում։ Ի վերջո, դա կարող է պարզ ապատեղեկատվություն լինել, որին մենք նախկինում հազար անգամ առնչվել ենք։

Ինձ այլ բան է անհանգստացնում՝ հնարավոր պատերազմը։ Ահա սրա հավանականությունն է շատ մեծացել։ Մի քանի պատճառով, որոնց  թվում են նաև Ադրբեջանի համար՝ միջազգային հարմար իրողությունները, Հայաստանի դիրքերի թուլացումն ու, ըստ էության, կորսված մի քանի ամիսները, որոնք մենք սպառեցինք բացառապես ներքաղաքական պրոցեսների վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ընթացքում մտահոգիչ բազում երևույթների ականատես եղանք։ Դրանց հանրագումարը խոսում է պատերազմի հավանականության մեծացման մասին։ Եվ ուրեմն պետք է պատրաստ լինել դրան։ Նախ և առաջ հոգեբանորեն։ Այդ պատերազմն է լինելու արցախյան խնդրի լուծումը հաջորդ տասնամյակների համար։ Որքան դիմակայենք, այնքանին էլ տեր կմնանք։ Իսկ թե առաջ գնացինք, ուրեմն հանգուցալուծում էլ կունենանք։ Ահա այսպիսի յուրօրինակ Հայրենական պատերազմ.

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով