Եվ այսպես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջապես հաստատեց, որ Հայաստանի սահմանին գազն անյնուամենայնիվ՝ կթանկանա: Փաշինյանը վիճակը նկարագրում է այսպես՝ կա երկու օղակ գազի մատակարարման մեջ, մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և նրանց կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը՝ «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը: «Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»:
Այս տարի երկրի ներսում գազը կթանկան, թե՝ ոչ, դա չէ մենակ էականը: Իրողությունն այն է, որ սագմանին գազի սակագինը ներքին գների հիմքում դրված ամենակարեւոր բաղադրիչն է: Այսինքն, եթե անգամ այս պահին ինչ-ինչ ռեսուրսների հաշվին գները չփոխվեն, մեկ է, դա ժամանակավոր լուծում է` վաղը-մյուս օրը գները կբարձրանան: Մինչդեռ իրողությունն այն է, որ երկար տարիներ ի վեր Հայաստանի սահմանին գազի գինը միայն նվազել է, եւ երբ հիմա թանկանում է, դա արդեն իսկ շատ բանի մասին է ակնարկում: