«Պետգույքի կառավարման վարչություն բացի Արմեն Ավետիսյանից, ոչ ոք չի դիմել սեփական գույքը պետությանը հանձնելու համար»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կառավարությանն առնթեր Պետգույքի կառավարման վարչությունից։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքական բոլոր ուժերի նախընտրական ցուցակները գլխավորող անձանց մասնակցությամբ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Արմեն Ավետիսյանը Պետական գույքի վարչությունում դիմում է գրել, Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը և էդպիսի հայտեր, եթե անկեղծ ասեմ էլի կան»
armdaily.am
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news