Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները։

Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների։ Այս մասին դեկտեմբերի 10—ին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,– ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը իրապես տարօրինակ է։ Տարօրինակ է, քանի որ թուրքական կողմից մենք երբեք չենք լսել, որ իրենք պատրաստ են հարաբերությունների կարգավորման` առանց նախապայմանների։ Ավելին` սույն թվականի սեպտեմբերի 15-ին ,Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում Փաշինյանի խոսքերը հերքող հայտարարություն է արել․«Առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման անհնար է բացել հայ-թուրքական սահմանը, և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ»։

Գրեթե նույն միտքը Էրդողանը կրկնել է դեկտեմբերի 3-ին բրիտանական Chatham House կենտրոնում: Նա հայտարարել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրում է, որպեսզի Կենտրոնական Ասիայում և Կովկասում խաղաղություն տիրի, բայց խաղաղության հաստատմանը խոչընդոտում է Հայաստանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համադրելով Փաշինյանի և Էրդողանի վերջին հայտարարությունները՝ պարզ է դառնում, որ հրապարակային դաշտում երբևէ Թուրքիան չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունների մասին։ Ու այստեղ հարց է առաջանում, թե որտեղից գիտի Փաշինյանը Թուրքիայի նման մտադրությունների մասին, եթե այդ երկրի ղեկավարը հրապարակային ամբողջապես հակառակ իրողության մասին է խոսում։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, գաղտնի բանակցություններ են վարում Թուրքիայի իշխանությունների հետ։

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով