Հայաստանի թիվ 8, թիվ 9, թիվ 16, թիվ 21, թիվ 23, թիվ 34, թիվ 35, թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 13 դիմումներ։ ԿԸՀ նախագահի մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դրանցից 12-ը ներկայացվել են կուսակցությունների, դաշինքների վստահված անձանց, մեկը՝ թեկնածուի կողմից։
«Տարածքային ընտրական հանձնաժողովները ևս սեփական նախաձեռնությամբ անցկացնում են վերահաշվարկի աշխատանքներ»,- ասաց Հ. Հարությունյանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Թե ո՞ր կուսակցություններն ու դաշինքներն են դիմել վերահաշարկի համար և ո՞վ է այդ թեկնածուն, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ վերահաշվարկի աշխատանքները դեռ տարվում են, դրանց ավարտվելուց հետո ամփոփ տեղեկատվություն կտրամադրվի։