Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան. tert.am

Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել:

«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով