«ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին». «168 Ժամ»

Загрузка...

«168 Ժամը» գրում է. «ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ։ Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։ Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական  խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ռուսական կողմը հապաղում շնորհավորել իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ կարող են լինել այս ուշացման համար: Մեր դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքել է՝ ասելով, որ՝ այո՛, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ։

Ռուս փորձագետն ասել է, որ ստեղծված իրավիճակը պետք է որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ։

Իսկ  գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ սա բացառիկ հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, թեև պրակտիկայում նորմալ է, երբ շնորհավորանքները կարող են ուշանալ։ Բայց, նրա խոսքով, եթե շնորհավորանքի ավանդական մակարդակը ու ժամկետները փոխվում են, դա ազդանշան է, որ հարաբերություններում կա խնդիր, անվստահություն։

«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Նմանատիպ նորություններ

«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ`... «Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը ...
«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր հ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից ...
Երբ դիջեյի ստաժը նաև պետական կառավարման ստաժ է․ «1... «168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների ...
Հրաժեշտ՝ ռուսական հեռուստաալիքներին. կառավարությու... «Փաստ» թերթը գրում է. «Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռ...
«Ժամանակ». Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկությ...
«Միտքը վառ պահելու» համար 250 000 դոլարանոց ճոխութ... «Իրատես»-ը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, ...
Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկ... «Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, չնայած նրա թիմը վերջին շրջանում հայտարարում ...
«Չերեւաս «սեւ շենքում». Փաշինյանի հրահանգը.«Հրապար... «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...