Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտասահմանյան զինվորականների ներկայությունը. Լավրով

Загрузка...

Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցի հարցին:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ու Վրաստանում ամերիկյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի նախապատրաստումը, որով կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ կդառնա որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով: «Փաստաթուղթը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նման համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ:

Լավրովը նաև ընդգծել է, որ վրացական կողմը դիվանագետների խմբի է հրավիրել, որպեսզի նրանք ծանոթանան Վրաստանում գործող արտասահմանյան կենսալաբորատորիայի գործունեությանը. «Մենք շնորհակալություն ենք հայտնել, ասել ենք, որ դա ոչ թե դիվանագետների, այլ պրոֆեսիոնալների գործն է հասկանալ, թե ինչ է արվում այդ կենսալաբորատորիաներում, որքանո՞վ են փորձարկումները սպառնալիք ստեղծում Ռուսաստանի և ընդհանրապես հարևան երկրների համար»,- նշել է Սերգեյ Լավրովը:

 

asekose.am

Նմանատիպ նորություններ

Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին... Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխան...
Միասին պայքարենք թմրամոլության քարոզի դեմ.Վահան Բա... Հայտարարություն Ս.թ Ապրիլի 26-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում տեղի կունենա «Ոչ մարիխուանային»ակցիան: Մենք դեմ ենք մարիխուանայի քարոզին և ...
Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բաց... ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր Իվետա  Տոնոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար ա...
Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ.Վ... Միացեք՛ մեզ ամսի 26-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում : Ոչ ՛մարիխուանայի քարոզին և օրինականացմանը: Թմրամոլության քարոզը հասել է Ազատության ...
Փաշինյանին փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդակ... Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթե...
«Ապրիլի 25-ին այրելու եմ Թուրքիայի դրոշը Ազատությա... ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն  իր էջում գրում է. «Ապրիլի 25ին, ժամը 15ին այրելու եմ Թուրքիայի դրոշը Ազատության հրապարակում։ Էն լամուկին լուր տվ...
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանութ... Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաեւ ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...