«Եթե ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի քուրդ զինյալներին մարզելն է, ապա դա սխալ և դավաճանական քայլ է».Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլուսի ժամանակ դատապարտել է թուրք-սիրիական սահմանին նոր դիտակետեր հիմնելու և Սիրիայի քրդական ուժերին (YPG) մարզելու ԱՄՆ-ի զինուժի մտադրությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ ամերիկացի հրահանգիչները պատրաստվում են մարզել մոտ 40.000 YPG-ի զինյալների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կա միայն մեկ մեթոդ Սիրիայի հյուսիսային շրջանում կայունություն հաստատելու համար։  Ճանապարհային քարտեզը, որի շուրջ համաձայնություն ձեռք բերեցինք ԱՄՆ-ի հետ, կիրառվեց Մանբիչում։ Իսկ այժմ այն սկսվում է կիրառվել Եփրատ գետի արևելյան հատվածում։ Եթե ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի քուրդ զինյալներին մարզելն է, ապա դա չափազանց սխալ և դավաճանական քայլ է։ Մենք չենք կարող դա հանդուրժել»,- շեշտել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին՝ Չավուշօղլուն պնդել է, որ այժմ եվրոպական մի շարք երկրներ առերեսվում են այն խնդիրների հետ, որոնցից ժամանակին Թուրքիան էր բողոքում, բայց վերջինիս բողոքներն անտեսված էին մնում Եվրոպայի կողմից։

Թուրք պաշտոնյան ասել է, որ Մեծ Բրիտանիան և Գերմանիան շատ մոտ են այն դիրքորոշմանը, որն առկա է Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության հարցում» (ՔԲԿ-PKK):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ PKK-ն Անկարայի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուր`    Dogan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով