Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը. Ermenihaber.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերություններից: Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է.

«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»: Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: Նա շարունակել է՝ ասելով. «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը»:

Աղբյուր`    Ermenihaber.am/Yeni akit

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով