Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են՝ լավագույն ավանդույթները շարունակվում են:
Ինչպես որ ՀՀԿ կուսակցապետն էր ժամանակին հրովարտակ իջեցնում զինվորականներին՝ 2017թ-ին ընտրել «Ելք» դաշինքին, այնպես էլ, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլն էր հրահանգել Արցախի ԶՈՒ զինծառայողներին տեղափոխել Գորիսի Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ համայնքներ՝ ընտրելու «Լուսավոր Հայաստանին»:
Ի դեպ, զինվորականներին տեղափոխել են տուրիստական ավտոբուսով:
Լուրի իսկությունը, եւ վարչապետի շահագրգռվածությունը ստուգելու համար, հարկավոր է ուսումնասիրել երեք համայնքների ձայների բաշխվածությունը:
Հ.Գ. Մեր աղբյուրը Գորիսից նաեւ տեսանյութ է ուղարկել, որը հասկանալի պատճառներով չենք տեղադրում: Միայն պետք է ուրախանալ, որ բացի թելադրված ընտրությունից այլ միջադեպեր տեղի չեն ունեցել եւ մեր զինվորները բարեհաջող ետ են վերադարձել:
hzham.am