Մենք գործելու ենք ի նպաստ մեր պետության և ի շահ ժողովրդի և պատրաստվելու ենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որին կմասնակցենք արդեն որպես Ռեֆորմիստների կուսակցություն

Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհակալություն է հայտնում բոլոր իր համակիրներին ու ընտրողներին, ովքեր վստահեցին և իրենց քվեն տվեցին Ռեֆորմիստների թեկնածուներին ՀՀԿ նախընտրական ցուցակում:

Միաժամանակ կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին՝ համախմբվել Ռեֆորմիստների կուսակցության շուրջ, որպեսզի շարունակենք մեր գործունեությունը և պայքարը որպես արտախորհրդարանական ուժ: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքական ուղին դեռ նոր է սկսվում, մենք ունենք պոտենցիալ, մարդկային ռեսուրս, գաղափարներ, հեռանկարներ և անպատճառ պիտի ունենաք մեր տեղը Հայաստանի քաղաքական դաշտում, որտեղ մենք ունենք և ունենալու ենք ասելիք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք գործելու ենք ի նպաստ մեր պետության և ի շահ ժողովրդի և պատրաստվելու ենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որին կմասնակցենք արդեն որպես Ռեֆորմիստների կուսակցություն:

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով