Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Մեկնարկել է նաև փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը և կայացել են առաջին և երկրորդ տուրերի պարտիաները:
ՖԻԴԵ Օփենին այս տարի մասնակցում է 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր:
ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, ը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում:
Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:
Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին:
Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:
Armsport