Հույս ունեմ, որ այդ դեպքում ևս երկար քայլած և բարձր գոռացած մարդիկ ավելի շատ կկրեն ֆինանսական բեռ, քան ադեկվատ քաղաքացիները

Որոշեցի մակերսային ուսումնասիրել, թե հետհեղափոխական Ուկրաինայի դեմ որքանով են աճել ՄԻԵԴ ներկայացվող հայցերը․․․Թվերը, որոնք առավել քան խոսուն են, ներկայացնում եմ ստորև․

ՄԻԵԴ-ի տվյալներով 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ քննության ենթակա էր 79,750 հայց, որոնցից 18,131-ը Ուկրաինայի դեմ (ընդհանուր հայցերի թվի 22,8% -ը): Միայն մեկ տարում, «ՄԻԵԴ-ի ուկրաինական բեռը » աճել է ավելի քան 4000 հայցով:

Եթե 2006-2013 թթ.(այսինքն մինչև ուկրաինական «արժանապատվության հեղափոխությունը») Ուկրաինայի դեմ ներկայացված հայցերի մասնաբաժինը եղել է 6.8% -ից մինչև 13.3%, ապա իշխանափոխությունից (հեղափոխությունից) հետո այդ հայցերը ոչ միայն չեն նվազել, այլև մեծապես աճել են: 2014 թվականին տարածաշրջանային բոլոր հայցերի 19.5% -ը ներկայացվել է Ուկրաինայի դեմ, 2015 թվականին` 21.4%, իսկ 2016 թ. վերջի դրությամբ այն հասել է 22.8%-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

482 գործերով, պետությունը համաձայնվել է ընդունել մեղադրանքը և դիմումատուներիի կողմից պահանջվող գումարը վճարել , իսկ 456 այլ դիմումներով, Ուկրաինան հայցվորներին առաջարկել է վեճի բարեկամական կարգավորման մեխանիզմ `դիմում ներկայացնելով փոխհատուցման գումարի դիմաց, ընդդեմ հայցվորի պահանջների վերացման: Նման դեպքերում երկիրը դարձել է մայրցամաքի անվիճելի առաջնորդը: Այսպիսով, Ուկրաինան կամավոր կերպով ընդունեց մարդու իրավունքների խախտման 1011 դեպք։

73 դեպքից առյուծի բաժինը, որտեղ Ուկրաինան պայքարել է մինչև վերջ, բայց պարտվել է (27) ` վերաբերվում են ներպետական դատարանների կողմից խափանման միջոցների անօրինական ընտրության հարցերին:

Տիպիկ օրինակ է PRF խմբակցության նախկին ղեկավար Ա.Էֆրեմովի գործը, որին Կիևի Պեչերսկի դատարանը կալանավորեց, չնայած այն հանգամանքին, որ կանոնավոր կերպով մասնակցեց բոլոր քննչական գործողություններին: Այնուհետև նույն դատարանը դատախազության խնդրանքով երկարացրեց կալանքի տակ պահելու ժամկետը մինչև նոյեմբերի 24-ը, ապա մինչև 2017 թվականի հունվարի 22-ը, իսկ ավելի ուշ `մինչև մարտի 15-ը։ Ի դեպ այն իր բնույթով նմանվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով ՄԻԵԴ կայացրած որոշումների արդյունքում քաղաքացիների նկատմամաբ ՈՒկրաինայի պարտքը հասել են 450 մլրդ գրին: (Համեմատության համար, դա Ուկրաինայի 2017 բյուջեի եկամտի մասի գրեթե 62% -ն է)։

Այս վերլուծությնան նպատակը ձերբակալություններից ոգևերված ՀՀ հպաաաաաաարտ քաղաքացիներին հակիրճ կերպով իրենց ճակատագիրը պատկերավոր ներկայացնելն է։
Մոտ ապագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող հայցերի թիվը միայն աճելու և աճելու է, որովհետև այսօրվա կառավարությունը խոհեմ կերպով հոգ է տանում հայցվորների կոնտինգենտը ընդլայնելու համար `լյուստրացված պաշտոնյաների և այլնի հաշվին:

Մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին համակարգային լուծելու փոխարեն կառավարությունը նախանձելի համառությամբ առաջ է քաշում դատական հայցերի համար նոր հիմքեր, նպատակ ունենալով պոպուլիստական քայլերի արդյունքում շահեկան դուրս գալ ընտրություններում, իսկ թե դրանից հետո ՄԻԵԴ որոշումների արդյունքում վճարվելիք դրամական պարտավորությունների որ մասը ձեզնից յուրաքանչյուրը որքանով կկրի, ցույց կտա ժամանակը։
Հ․Գ․

Հույս ունեմ, որ այդ դեպքում ևս երկար քայլած և բարձր գոռացած մարդիկ ավելի շատ կկրեն ֆինանսական բեռ, քան ադեկվատ քաղաքացիները։

Robert Hayrapetyan-ի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով