Իր հետ միասին վերապրել ենք հոկտեմբերի 27-ը, 2003֊ին մահափորձը եւ այլն. Զարուհի Բաբուխանյան

Երբ երեխա էի, շատ էի հորս կարիքը զգում, որովհետեւ քիչ էինք տեսնում, նա մի շտ աշխատանքի մեջ էր ։ Ուշ էր գալիս, շուտ էր տնից գնում։ Այն օրերը , երբ առավոտյան արթնանալիս բազմոցիս կողքի սեղանին դրված էր “Իրավունքի” թարմ համարը, պետք էր անաղմուկ շարժվել։

Մայրս ասում էր՝ ուշ է եկել գիշերվա 4֊ին, 5֊ին . թերթ էին տպում։ Երբեմն լուսացնում էին խմբագրությունում։Հայրս միշտ շատ նվիրված է եղել աշխատանքին։

90֊ականներին ազատ օրեր չուներ, նույնիսկ կիրակի էր աշխատում։ Մայրս ու տատս շատ անհանգիստ էին. հայրս պայքարող տեսակ է, միշտ պայքարել է արդարության համար։ Նույնիսկ այն, ինչ չէր կարելի բարձրաձայնել, նա միշտ ասում էր, ինչի համար հետապնդվում էր։
90-ականներին երկրից արտագաղթելու հնարավորություն կար։ Ընկերները Ամերիկա էին կանչում, չգնաց. հայրենասեր է։ Մնացինք, մի կերպ անցանք այդ մութուցուրտ տարիներով, որպես հետեւանք իմ ցրտահարված ձեռքերն են։
Իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հետապնդվել է, եղել է ընդհատակում։ Իր հետ միասին վերապրել ենք հոկտեմբերի 27_ը 99թվին եւ 2003֊ին մահափորձ եւ այլն։
Հայրս միշտ պայքարել է արդարության համար և երբեք չի ծառայեցրել իր գործունեությունը անձնական շահին։
Եւ երբ թվում էր, որ այլեւս պայքարելու իմաստ չունի, նա շարունակում էր եւ այժմ էլ է շարունակում ։
Այնքան բան կա պատմելու, բայց կուզեի, որ իր գործը գնահատվեր, որ այն զրկանքները ,որոնց միջով անցել ենք, մեր մանկությունը, որն անցավ հոր հանդեպ մեր կարոտով, նրա ժամանակը եւ ջանքերը, որ ներդրել է իր ժողովրդի եւ հայրենիքի համար, գնահատված լինեն ժողովրդի կողմից։
Շատ շնորհակալ կլինեմ հորս Ձեր աջակցության համար այս ընտրություններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին գրում է պատգամավորի թեկնածու Հայկ Բաբուխանյանի դուստրըՙ  Զարուհի Բաբուխայանը իր ֆեյսբուքյան էջում:

 

Հիշեցնեմ, Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցություն հհկ ցուցակ, N2 Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով