ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը․ Լուկաշենկո

«Մեր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը», – այդ մասին ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ Սանկտ Պետերբուրգում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Մենք համաձայնեցրինք նշանակման գործընթացը․ դա կլինի անհատական հարցազրույց ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուր ղեկավարի հետ, և այնուհետև կստորագրվի այդ նշանակումը հաստատող բանաձևը», – ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով