«Հանրապետականը փողոց դուրս չի գալիս, նա «փողոցային» չէ». Ահարոն Ադիբեկյան

«Փողոցային դեմոկրատիան իրեն սպառել է։ Օրը ցերեկով եթե մտնում են բակերը, սկսում են բարձրախոսով դիմել ընտրողներին, տանը լինում են կամ հաշմանդամություն ունեցողները, կամ ծերերը, կամ բազմազավակ մայրերը, որոնք ընտրության չեն գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

«Հանրապետականը փողոց դուրս չի գալիս, նա «փողոցային» չէ»,- հայտարարեց նա։

Ադիբեկյանի խոսքով՝ գործնական ամենահաջողված ծրագիրը «Մենք» դաշինքինն է. «Կան թվեր, կա հիմնավորում, իսկ մյուս ծրագրերում լավ բաներ են գրված, բայց թե ոնց, ինչ միջոցներով, չեն նշում։ Դա ավտորիտար կառավարման համակարգի հետևանքն է»։

Սոցիոլոգը կոչ է անում հստակ խոսել, ոչ թե կիսատ-պռատ։ «Անցողիկ կարող է լինել «Իմ քայլը», որովհետև ալիքի վրա է գալիս, չնայած այդ ալիքը բավականին նվազել է՝ ոչ հստակ կարգախոսների հետևանքով։ «Ելքն» իր համար ստեղծել է մի մեծ ընդդիմադիր ընտրախավ. Նրանք, ովքեր օգտվել են տարբեր արտոնություններից, երազում են, որ ամեն ինչ հետ գա»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց՝ ընտրողների 1/3-ը չի մասնակցում ԱԺ ընտրություններին. «60 տոկոս կհավաքի «Իմ քայլը», 40 տոկոսը կմնա երկու դաշինքի, մի երեք հատ էլ կուսակցություններ կանցնեն։ Կունենանք մի 5-6 ուժ ԱԺ-ում՝ «Իմ քայլը», «Մենքը», ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, և մնում է «Լուսավոր Հայաստանի» խնդիրը, քանի որ ինքը «Ելքով» է մտել քաղաքական դաշտ, ու հիմա պարզ չէ՝ «Ելքի» ավարը ոնց են կիսելու։ Այնպես որ, մեր պատմության մեջ բացառիկ ընտրություններ են, քանի որ ընդդիմություն-իշխանություն բևեռները խառնվելու են։ Երկրորդ տեղում կարող է լինել կամ ՀՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, կամ «Մենքը», որովհետև երեքն էլ ունեն դեմքեր, կազմակերպչական փորձ, ռեսուրս, և ստուգված են ընտրողի աչքերում։ «Սասնա ծռերը» շանս չունեն»։

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով