Կոնչիտայի «վկաները» ընդդեմ Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունքի»

Այսօր Կենտրոնի Առաջին ատյանի դատարանում սպասվում է դատաքննություն, ըստ  մի շարք անձանց հայցի ընդդեմ «Իրավունք» թերթի  եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի:

Բանն այն  է, որ ժամանակին, երբ Եվրատեսիլում  հաղթող ճանաչվեց համասեռամոլի, թե տրասնֆիստիստի կերպարանքով հանդես եկող Կոնչիտան, այն ժամանակվա ժյուրիի անդամներ Ինգա եւ Անուշ Արշակյանները  իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտել Կոնչիտայի բեմական կերպարանքի նկատմամբ, ինչը բերեց նրան, որ Հայաստանում  բազմապիսի  գրանտակերներ  հրաման ստացան  հարձակում գործել եւ ամենաստոր ձեւով հետապնդել մեր հայտնի երգչուհիներին:

Զանգվածային հետապնդումների ենթարկվող երգչուհիներին պաշտպան կանգենց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամաբոր Հայկ Բաբուխանյանը, որը Աժ մբիոնից պահանջեց  դադարեցնել հետապնդումները  երգչուհիների հանդեպ միայն նրա համար, որ նրանք արտահայտել են սեփական կարծիքը: «Ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո՞ ինչ»,- Աժ ամբիոնից հայտարարեց Հայկ Բաբուխանյանը: Իսկ  «Իրավունքում» լույս տեսավ  թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալջյանի հոդվածը, որտեղ նա  պաշտպանելով երգչուհիների կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը, այն  ֆեյսբուքյան  գրառումները, որտեղ վիրավորանք էր հասցվում երգչուհիներին համարեց  խիստ վտանգավոր մեր պետությն երիտասարդ ժողովրդավարության համար: Այստեղ արդեն գործի դրվեց հայտնի համաշխարհային չարիք  Սորոսը, որը  հայտարարեց, թե ով դատի կտա  Հայկ Բաբուխանյանին ու «Իրավունք» թերթին կստանա 6 հազար դոլար գրանտ: Եվ ահա չորս խումբ  Կոնչիտայի «վկաներ» վայնասուն բարձրացրեցին, թե Բաբուխանյանն ու Գալաջյանը ճնշում են համասեռամոլների իրավունքները: Եվ դատական հայցերով  արշավ սկսեցին  «Իրավունքի» դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատական քաշքշուկը ձգվելով տարիներ հասել է մեր օրերին: Ի դեպ, Կոնչիտան  արդեն ինքն է հայտարարել, որ դժգոհ էր իր բեմական կերպարանքից եւ դուրս է եկել դրանից: Սակայն Կոնչիտայի «վկաները» ոչ մի կերպ չեն հադարտվում, կատարելով իրենց պատվիրատուների  կեղտոտ հանձնարարությունները Հայաստանում ազատ խոսքը եւ ազատ մամուլը  ոչնչացնելու եւ ամեն  ազգայինը ու քրիստոնեականը խորտակելու նպատակով:

Թե ինչպիսին կլինի այսօրվա դատավարությունը,  մենք կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

iravunk.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով