Կարգին Հայկոն շարքային սուտասան է
Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանն ամեն տեղ հայտարարում էր, որ լուծելու է Երևանի աղբահանության հարցը, վերացնելու է հանրային աղբարկղերի փնթի վիճակը։
Իր նախընտրական հոլովակում ցուցադրում էր կեղտոտ Երևանը և հպարտորեն ասում էր՝ մաքրելու ենք։
Այժմ երբ արդեն 3 ամիս է քաղաքապետ է, ասում է, որ աղբահանության խնդրի մեղավորը Սանիտեկն է։
Է հա, Տարոն Մարգարյանն էլ էր նույնն ասում, ինչո՞վ է տարբերվում։
Կամ հայտարարում են, թե ժողովուրդն է խոզ, դրա համար չի մաքրվում։ Բա որ ընտրություններից առաջ ասում էիք մաքրելու ենք, էն ժամանակ ժողովուրդը սիրելի ու պաշտելի էր չէ՞։
Այս երիտասարդի կառավարման կարճ շրջանում խայտառակ բացթողումների մի մեծ կույտ է հավաքվել, բայց ամեն ինչ շատ արդար է, Երևանի բնակչության ճնշող մեծամասնությունն ընտրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածուին, հիմա եկել է վայելելու ժամանակը։