Իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որ գոնե այսօր քվորում ապահովվի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան պետք է կայանա արդեն իսկ արձակված Ազգային ժողովի վերջին քառօրյան: Ճիշտ է՝ խորհրդարանը օրենքի ուժով արձակված է, սակայն այն իր լիազորությունները կավարտի միայն նոր խորհրդարանի առաջին նիստի օրը:

Այնպես որ` ըստ օրենքի, այս քառօրյան էլ պետք է կայանա: Սակայն հաշվի առնելով նախորդ քառօրյայի ժամանակ ստեղծված վիճակը, ինչպես նաև նախորդ տարիներին ընտրարշավների ժամանակ ձախողված քառօրյաների փորձը, ենթադրելի է, որ այս քառօրյան ևս չի կայանա:

Սակայն այստեղ մի «փոքրիկ» նրբություն կա. բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Այնպես որ, հարցը օրենքի ուժով մեխանիկորեն կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ:
Մեր տեղեկություններով, երեկ ողջ օրը իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի գոնե այս հարցի քննարկման համար հնարավոր լինի մեկ օրով քվորում ապահովել, չնայած որ պատգամավորների բավական պատկառելի մասը զբաղված է քարոզարշավով:

Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3-ին նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում․«Ժողովուրդ»... Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ...
Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաննե... «Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին...
Կառավարությունն ու տնտեսությունը՝ կոտրած տաշտակի ա... «168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի ներդրումային դաշտն իշխանափոխությունից անգամ 10 ամիս հետո ուշքի չի գալիս։ Թե իր գործողություններով քաղաքական իշխանո...
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջա...
«Հրապարակ». Շուտով նոր ծխախոտի գործարան կբացվի... «Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ ««Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլոր...
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քա... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը եւս ի... «Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրեն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով