«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հեռանա ամերիկյան թիմից, հայտնում է LA Times-ը:
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք` հարձակվողը մի քանի շաբաթ բանակցություններ էր վարում «Միլան» վերադառնալու շուրջ, բայց կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ:
Սպասվում է, որ շվեդ ֆուտբոլիստը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ` ավելի բարձր աշխատավարձով: Այս պահին Զլատանը տարեկան 1.5 մլն եվրո է ստանում: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
37-ամյա Իբրահիմովիչը «ԼԱ Գելաքսի» է տեղափոխվել 2018 թվականի մարտին «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընթացիկ մրցաշրջանում նա MLS-ի առաջնությունում 27 հանդիպման է մասնակցել` դառնալով 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Armsport