«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29-ին:
Մինչ առաջին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելը, նա 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: