«Ժամանակին իտալական քաղաքներից մեկը ընդունեց ոսկե ձկնիկներին կլոր անոթներում պահելն արգելող օրենք

«Հայոց աշխարհ»-ը գրում է․

«Ժամանակին իտալական քաղաքներից մեկը ընդունեց ոսկե ձկնիկներին կլոր անոթներում պահելն արգելող օրենք։ Նախաձեռնության հեղինակները համարեցին, թե դա դաժանություն է ձկնիկների նկատմամբ, քանզի «խեղաթյուրված պատկերացում է տալիս շրջակա իրականության մասին»։

Այնպիսի տպավորություն է, թե քարոզարշավին մասնակցող ոսկե ձկնիկ-իշխանավորները, վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, ապրում են կլոր ակվարիումներում. այնքան որ խեղաթյուրված են նրանց պատկերացումները շրջակա իրականության մասին։

Անցնում են մի բնակավայրից մյուսը, միտինգներ կազմակերպում եւ խոստանում ոսկե սարեր, հեքիաթներ պատմում իբր կատարած աշխատանքի մասին, սովորեցնում բոլորին, թե ինչպես է պետք աշխատել ու ապրել։

Ի դեպ, փոխարինելով մահապատիժը ցմահ բանտարկությամբ, նախորդ «բռնապետական ռեժիմը» դրսեւորեց չտեսնված եւ, մեր կարծիքով, չարդարացված մարդասիրություն։ Եթե գնդակահարությունը փոխարինվեր Փաշինյանի խոստումների մեկժամյա ունկնդրությամբ, ապա հանցավորությունը երկրում կտրուկ կնվազեր։ Դատապարտյալները կաղաչեին դատարաններին ուժի մեջ թողնել գնդակահարությունները եւ լուրջ մեղք չվերցնել հոգուն, ստիպելով լսել ամեն ինչի թռիչքային աճի մասին առաջնորդի մտավարժանքները։

Ինչ վերաբերում է բոլորին ամեն ինչ սովորեցնելու անհաղթահարելի ցանկությանը, ապա զարմանալ չարժե։ Բոլշեւիկները միշտ էլ սիրել են բոլորին կյանքի դասեր տալ։ Գյուղացիներին՝ թե ինչ եւ ինչպես ցանել։ Բժիշկներին՝ ինչով եւ ում բուժել։ Հղիներին՝ ում եւ երբ ծննդաբերել։ Անգլիացիներին՝ խոսել անգլերեն։ Ալպինիստներին՝ գրոհել բարձունքները։ Խեղդվողներին՝ խեղդվել։ Արեգակին՝ շողալ։

Ով համաձայն չէր, նրանց գնդակահարում էին, այնուհետ հայտարարում քաղաքական պոռնիկներ ու տրոցկիստներ, իսկ հետո նորից գնդակահարում։

Երբ փորձում ես բացատրել իշխանական քարոզիչներին իրական վիճակը, թվերը ձեռքիդ ցույց տալիս, որ անխտիր բոլոր ոլորտներում արձանագրվում է սրընթաց նահանջ, որն անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ ճգնաժամի, նրանք անասելի վրդովվում են։ Ճգնաժամ Նոր Հայաստանում պարզապես չի կարող լինել։ Ճգնաժամն ու Նոր Հայաստանը երկու անհամատեղելի բաներ են։ Ով մեզ մոտ ճգնաժամով գա, ճգնաժամից էլ կսատկի։

Հպարտ քաղաքացուն ամեն մի ճգնաժամից դուրս կբերի երազանքը, դրա համար էլ նրան չեն հաղթի սեւ ուժերը երբեք։ Հպարտ քաղաքացիները պարզապես կընկղմվեն սեփական երազանքի մեջ ու կապրեն այնտեղ որքան ուզենան։

Եվ ընդհանրապես, «ճգնաժամ» տերմինը Նոր Հայաստանի նկատմամբ կիրառելը անհրաժեշտ է ճանաչել քաղաքականապես սխալ։ Դրա օգտագործումը պիտի հավասարեցվի հեղափոխության հանդեպ դավաճանության։ Տերմինի առաջին օգտագործման համար. գնդակահարություն մանր պատառների՝ Հանրապետության հրապարակում կախաղան հանելու միջոցով։ Երկրորդ չարաշահման համար՝ պառկեցնել ասֆալտին, ծեփել պատերին ու բռնել վզից։

Կարելի է եւ հակառակը. դա սկզբունքորեն կարեւոր չէ։ Կարեւորն այլ բան է։ Ինչ տերմինով փոխարինել վերոնշյալ բառը։ Կարելի է պարզապես ասել «տերմին»։ Օրինակ, սեւ ուժերը պնդում են, թե շուտով մեզ սպառնում է տերմինը… եւ այսպես շարունակ։

Կա եւս մեկ տարբերակ։ Փոխարինել «ճգնաժամ» տերմինը դրա հոմանիշներից մեկով. երջանկություն, հաջողություն, բարօրություն, վստահություն վաղվա օրվա հանդեպ, կայունություն եւ այլն։

Դեռ երբեք իշխանությունը Հայաստանում չէր ստել այն աստիճան լկտիաբար ու ցինիկորեն, որքան այս քարոզարշավի ընթացքում։ Տնտեսությունը անկում է ապրում, իսկ մեզ ասում են թռիչքային աճի մասին։ Ներդրումներ գործնականում չկան, իսկ մեզ հեքիաթներ են պատմում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումների շուրջ բանակցությունների մասին։ Բարձրանում են ամեն ինչի գները, իսկ մեր աչքն են խոթում էժանացած բանանը։ Իրական աշխատատեղերը կրճատվում են, իսկ մեզ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով