Էջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների եւ Մայր Աթոռի մոտ հավաքվածների միջեւ։ news.am-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել:
Արդեն Էջմիածնում երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք ակցիայի մասնակիցների և Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մայր Աթոռի տարածքում մեծ թվով ոստիկաններ այս պահին վերահսկում են իրավիճակը։