Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանին և խորհուրդ է տվել վերջինիս զբաղվել սպորտով, քանի որ դրա անհրաժեշտությունը կա: Ինչ վերաբերում է Հունանյանի մտավոր առողջությանը, Զեյնալյանը նշեց, որ այդքան երկար ժամանակ չի մնացել, որպեսզի կարողանա գնահատական տալ, սակայն այդ պահին որևէ բան չի նկատել, որը կասկած կհարուցի:

meganews.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով