Եթե Մինչև Տարեվերջ Ռոբերտ Քոչարյանն Ազատ Չարձակվի, Ապա Մենք Ողջ Արցախը Ոտքի Կկանգնեցնենք

Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավաքի նախաձեռնողներից Ալեքսանդր Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանն երիտասարդ տարիքում ստանձնելով պատասխանատու պաշտոններ` իր գործը կարողացել է պատվով է կատարել: «Սակայն այսօր նա ցավոք սրտի մեր կողքին չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատ նրան արձակել: Մեր հակառակորդն իրեն շատ լավ է զգում, երբ տեսնում է, որ ազգի հերոսին հենց իր ազգն է դատապարտում: Եկեք կանգնենք և Ռոբերտ Քոչարյանի ազատության համար մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- նշեց Ա. Հայրապետյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից Դոնարա Գաբրիելյանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի ազատագրական պայքարում իր երիտասարդ տարիներն է նվիրել հայրենիքին և արժանի է մեծ հարգանքի: «Ես զարմանում եմ, թե հիմա ինչ կատարվում մայր Հայաստանում: Բռնում են մարդուն, հետո նոր սկսում ապացույցներ գտնել: Մենք պահանջում ենք բաց դատավարություն»,- նշեց Դ. Գաբրիելյանը:

Aravot.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասել է` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նա նշեց, որ Արցախում բողոքի ակցիայի իրականացումը հայաստանյան և արցախյան հասարակությունների միջև որևէ խնդիր չի կարող առաջացնել:

«Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, ու մենք կշարունակենք այնքան` մինչև հասնենք դրան: Եվ եթե մինչև տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, ապա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակել` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»: Բողոքի ակցիայի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն իր ելույթում ասաց, որ 30 տարի անց կրկին հավաքվել են` պաշտպանելու Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում: Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է մեր կողքին, և մեր պահանջն է շտապ ազատ արձակել նրան: Սա ողջ Արցախի ձայնն»,- նշեց է Գ. Աֆանասյանը:

Հավաքի նախաձեռնողներից Ալեքսանդր Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանն երիտասարդ տարիքում ստանձնելով պատասխանատու պաշտոններ` իր գործը կարողացել է պատվով է կատարել: «Սակայն այսօր նա ցավոք սրտի մեր կողքին չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատ նրան արձակել: Մեր հակառակորդն իրեն շատ լավ է զգում, երբ տեսնում է, որ ազգի հերոսին հենց իր ազգն է դատապարտում: Եկեք կանգնենք և Ռոբերտ Քոչարյանի ազատության համար մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- նշեց Ա. Հայրապետյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից Դոնարա Գաբրիելյանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի ազատագրական պայքարում իր երիտասարդ տարիներն է նվիրել հայրենիքին և արժանի է մեծ հարգանքի: «Ես զարմանում եմ, թե հիմա ինչ կատարվում մայր Հայաստանում: Բռնում են մարդուն, հետո նոր սկսում ապացույցներ գտնել: Մենք պահանջում ենք բաց դատավարություն»,- նշեց Դ. Գաբրիելյանը:

Aravot.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասաց` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նա նշեց, որ Արցախում բողոքի ցույցի իրականացումը հայաստանյան և արցախյան հասարակությունների միջև որևէ խնդիր չի կարող առաջացնել: «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, ու մենք կշարունակենք ենք այնքան` մինչև հասնենք դրան: Եվ եթե մինչև տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, ապա մենք ողջ Արցախը ոտքի կկանգնեցնենք և եթե անհրաժեշտ լինի` կհասնենք Երևան»,- ասաց Գ. Աֆանասյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով