ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն նախարար,

Դիմում եմ Ձեզ, իբրև պրոֆեսիոնալ դիվանագետի, իբրև Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ կառավարման տարիներին տարբեր երկրներում և միջազգային կառույցներում Արցախի հարցը ըստ արժանվույն ներկայացրած արտակարգ և լիազոր դեսպանի և ի վերջո պետական գործչի, ով այսօր կատարում է ՀՀ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները։

Արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ հարթակներում տարաբնույթ մակարդակներով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հնչում են տարատեսակ կարծիքներ և հայտարարություններ, որոնք ոչ միայն մեղմ ասած չեն բխում ՀՀ շահերից, այլև խաթարում են Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ միչև այժ մեր երկրի կողմից վարված արտաքին քաղաքականության հիմքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միգուցե բարդ է աշխատել մի մարդու ղեկավարությամբ, ով սեփական անձը ինքնանկարելուց և կոկորդ պատառոտելուց բացի այլ բանի ունակ չէ, բայց ուզում եմ հուսալ, որ Ձեր դիվանագիտական պրոֆեսիոնալիզմը իզորու է հաղթել անգամ մանկամտությամբ տառապողներին։

Չեմ կարծում, որ դեռահասության ճգնաժամը չհաղթահարած ռուբենռուբինյաններն են, որ իրավունք ունեն Արցախի վերաբերյալ մանկամիտ դիտարկումներ անելու, կամ այլ պետություններում մեր երկիրը որևէ մակարդակով, որևէ ձևաչափում ներկայացնելու։

Եվ ուրեմն Հորդորում եմ Ձեզ քայլ անել, գործի դնել Ձեր ամբողջ պրոֆեսիոնալիզմը և վայրկյան առաջ ստիպել, որպեսզի երկրի ղեկավարությունը նման հայտարարություններ անելիս հաշվի նստի Ձեզ հետ, րոպե առաջ Արտաքին գործերի նախարարությունը ազատեք թոթովախոս «դիվանագետներից», այլապես նման գործելաոճը կհանգեցնի նաև Ձեր դիվանագիտական վարկանիշի անփառունակ վախճանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ թեև Ձեր կառավարության համար Արցախյան գոյամարտը էական կշիռ չունի, բայց ես նամակս կավարտեմ Լեոնիդ Ազգալդյանի խոսքերով․ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով