Արցախի ՊՆ-ը հորդորում է ադրբեջանական կողմին գոնե տոնական օրերին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:

Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով