SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի, որը իր վարորդն է, գործողությունները։ Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դավթյանը ներկայացել է Ոստիկանության Մասիսի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Գ. Բաբայանից կատարվածի մասին ընդունվել է հաղորդում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: