Համացանցում հայտնվել է նոր գաղտնալսում, որտեղ նախ հեռախոսազրույց են ունենում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը։ Հեռախոսազրույցըծավալվում է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։
Ձայնագրությունից պարզ է դառնում, որ գաղտնալսվող վարչապետ Փաշինյանը և ԱԱԾ պետ Վանեցյանը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա իրապես մեծ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ այս գաղտնալսումը գալիս է ապացուցելու, որ երկրի անվտանգությունը ապահով ձեռքերում չէ։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը չի կարողանում ապահովել իր հեռախոսային զրույցի անվտանգությունն, ու այստեղ հարց է առաջանում, թե նա ինչպե՞ս է ապահովելու մեր երկրի անվտանգությունը։
Արթուր Վանեցյանը ԱԱԾ անհաջող ղեկավար է, և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է լուրջ հետևություններ անի ու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո պետք է փոխի ԱԱԾ ղեկավարին։ Փաշինյանը պետք է ԱԱԾ ղեկավարումը վստահի մարդու, ով կկարողանա վերականգնել ԱԱԾ հեղինակությունը։
Վանեցյանը չի կարողացել ապահովել ԱԱԾ լիարժեք աշխատանքը, որի պատճառով պետական անվտանգությանը վերաբերող մեծ ծավալի տեղեկատվություն կարող է արտահոսած լինել՝ վկայությունը ԱԱԾ ղեկավարի, վարչապետի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների գաղտնալսումն է։ Եվ եթե Արթուր Վանեցյանը ցանկանում է բարձր պահել ԱԱԾ սպայի պատիվը, ապա պետք է ինքնակամ հրաժարական տա ու ներողություն խնդրի թույլ տրված սխալների համար։
http://politik.am