Անկախ ուզող-չուզողների ցանկությունից՝ ՀՀԿ-ն անցնելու է խորհրդարան և լինելու է խորհրդարանական միակ ընդդիմությունը

Մեր երկիրն ունի 2 ճանապարհ՝ դառնալ բռնապետություն, ինչը կտանի երկիրը կործանման, և զարգանալ որպես ժողովրդավարական երկիր, ինչի համար անհրաժեշտ է ունենալ խորհրդարանական ընդդիմություն: Ու հիմա թող ոչ ոք ինձ չփորձի ասել, թե ԲՀԿ-ն, Լուսավոր Հայաստանը, Մենքը կամ Սասնա ծռերը ընդդիմություն են:

Մի ծիծաղեցրեք ինձ, պարզապես մի ծիծաղեցրեք: Վարչապետի ու գործող ռեժիմի գովքը անողները ուղղակի չեն կարող լինել ընդդիմություն: Նրանք մաքսիմում կարող են լինել գրպանի ընդդիմություն, բայց մեզ գրպանի ընդդիմություն պետք չէ, մեզ պետք է իրական ընդդիմություն, որը դեմ է գործող ռեժիմին, գործող վարչախմբի վարած քաղաքականությանը, որովհետև ընդդիմությունը պետք է դեմ լինի իշխանությանը, այլ ոչ թե նրա գովքը անի:
Եվ այսօր ես ընդդիմադիր ուժ տեսնում եմ խոշոր կուսակցություններից ՀՀԿ-ին, փոքր կուսակցություններից՝ Ռեֆորմիստներին, ՍԻՄ-ին, որոնց թեկնածուները հիմա մասնակցում են ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով:

Այսինքն, միակ ընդդիմադիր բևեռը ՀՀԿ-ն է, հետևաբար ով չի ուզում որ ՀՀԿ-ն ընտրվի, նշանակում է՝ նա չի ուզում, որ Հայաստանը ունենա ընդդիմություն, որ Հայաստանը լինի ժողովրդավարական երկիր, նա ուզում է Հայաստանի կործանումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախ ուզող-չուզողների ցանկությունից՝ ՀՀԿ-ն անցնելու է խորհրդարան և լինելու է խորհրդարանական միակ ընդդիմությունը:

Ռեփորմիստների կուսակցության փոխնախագահ՝ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով