ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ. ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Առավոտվանից գյումրեցիներն ահազանգում են, որ քաղաքի խանութներում հացը թանկացել է: Քաղաքացիներն անակնկալի են եկել. նախկին գնի  համեմատ 20 դրամի տարբերություն է նկատվում: Շրջայց կատարեցինք քաղաքի մի շարք խանութներով:

Պարզվեց՝ ընդամենը մի քանի խանութ էր, որտեղ դեռևս նախկին գինն էր եւ չէին հասցրել պիտակները փոխել: Խանութների աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել են նոր գնով: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ փռերի տերերը պնդում են, որ այլ ելք չունեն, իրենց բիզնեսը տուժում է, քանի որ ալյուրը թանկացել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, նշենք, որ դեռ ամիսներ առաջ 10-20 դրամով հացն էժանացել էր:

Ուշագրավ է, որ երեկ հացի գնի հետ կապված որևիցե խոսակցություն խանութի վաճառողների եւ գնորդների միջև չի էլ եղել:

hraparak.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով