ԱՄԵՆ ՀԻՏԼԵՐ ԻՐ ԳԵԲԵԼՍՆ ՈՒՆԻ

ԱՄԵՆ ՀԻՏԼԵՐ ԻՐ ԳԵԲԵԼՍՆ ՈՒՆԻ

Իմ ընկերներից շատերն իրենց վերլուծություններում Նիկոլ Փաշինյանին համեմատում են Ադոլֆ Հիտլերի հետ, շատերն էլ առարկում են դրան՝ նշելով, թե Հիտլերը գոնե Գերմանիայի համար սկզբնական տարիներին բավականին լավ բաներ է արել:

Կան նաև մարդիկ, ովքեր այդ համատեքստում գտել են նաև մերօրյա Գեբելսին՝ հանձինս Ալեն Սիմոնյանի:
Բավականին խոստումնալից այս երիտասարդը սկզբում համեմատաբար ադեկվատ էր թվում, սակայն իր ցնդաբանական մոտեցումներով , պարզվում է, նա ևս չի զիջում մյուս հրաշամանուկներին: Եվ ուրեմն, ինչի՞ մասին է երազել թավշյա տեղափոխության ակունքներում կանգնած Ալենը:

Համաձայն 2017 թվականի սեփական ֆեյսբուքյան գրառման՝ նա վայր ընկնող աստղերից և Ձմեռ պապիկից միայն մի քանի համեստ խնդրանք է ունեցել՝ մեր երկրում օրինականացնել գեյերի և լեսբիների ամուսնությունները, օրինականացնել մարմնավաճառությունը, կովկասյան երկրների,այդ թվում՝ Ադրբեջանի հետ կազմել ինչ-որ կասկածելի միություններ և էլի մի քանի զառանցանքի նմանվող բաներ:

Ալեն սիմոնյանի այդ գրառումը կմնար որպես հիվադագին մտքի արդյունք և այսքան վտանգ չէր ներկայացնի, եթե այդ անձնավորությունը այժմ չգտնվեր Հայաստան պետության իշխանության վերևներում: Նրա գրառման տողերն այնքան կործանարար են հայության համար, որ կարծես թե այդ ամենը գրվել և նախապատրաստվել է մեզ համար թշնամի որևէ երկրի որևէ հատուկ ծառայությունում: 

Այսպիսով, ուղղակի սարսափել կարելի է այն փաստից, թե ովքեր են այս տարվա տեղափոխության հետևանքով կանգնել իշխանության ղեկի մոտ: Արդյոք այս մարդիկ ունակ են պետական-ազգային հայեցակարգ մշակել, արդյոք ունակ են կրթություն և գիտություն իրականացնել դպրոցներում և ԲՈՒՀ-երում, արդյոք այս մարդիկ պետք է Հայաստանը ներկայացնեն աշխարհով մեկ, և արդյոք սրանք կարող են լուծել ղարաբաղյան հարցը:

Միակ արարքը, որին նրանք ընդունակ են՝ Հայաստանը հիմնահատակ քանդելն ու կործանելն է:
Կարող ենք հստակ արձանագրել, որ մեր երկրում անկախությունից ի վեր չի եղել այսքան ամոթալի, այսքան խայտառակ նկրտումներով իշխանություն, որը մի իսկական աղետ է դարձել մեր ժողովրդի համար

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով