«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ալյուրը կրկին թանկացել է: Գրել էինք, որ օգոստոս ամսին հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներն ահազանգում են, որ ալյուրի գինը 50 կիլոգրամի մեջ թանկացել է 500 դրամով կամ շուրջ 1 դոլարով՝ այսպիսով նախկին 10 հազար 200 դրամի փոխարեն դառնալով 10 հազար 700 դրամ:
Այժմ արդեն ալյուրի 50 կիլոգրամանոց պարկն արժե 11 հազար 200 դրամ, այսինչ՝ ևս 500 դրամով գնաճ է տեղի ունեցել այս ամիսներին:
Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին պատկանող Բաղրամյանի ալրաղացը, որը և գնաճի հիմնական դերակատարն է, շուկայում գերիշխող դիրք ունի, այդ իսկ պատճառով մյուս արտադրողները նույնպես բարձրացնում են գները, ինչը նշանակում է, որ հաց արտադրողները ստիպված են վերանայելու կա´մ հացի գինը, կա´մ քաշը:
«Բաղրամյանի ալրաղաց գործարանից» մեր հարցերին չպատասխանեցին՝ ասելով, որ համապատասխան մարդը տեղում չէ, ով կարող է խոսել գնաճի պատճառների մասին, իսկ «Դավիթ 84» հացի գործարանի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ալյուրի գինը կրկին 1 դոլարով ավելացել է, իսկ թե իրենք ինչ են պատրաստվում անել՝ գինն են բարձրացնելու, թե քաշն են նվազեցնելու, ասաց, որ դեռ չեն որոշել, սպասում են.
«Ես ժամանակին խոշոր արտադրող եմ եղել, հիմա էլ ինչ խոշոր: Եթե, օրինակ, 10 պարկ աշխատենք, ապա այդ տարբերությունը շատ արագ կերևա: Եթե ճիշտն ասեմ՝ դեռ ոչ մի բան չեմ որոշել, դեռ նույն ձևի աշխատում եմ, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, թանկացումը մեզ, բնականաբար, վնաս է, բայց դեռևս նույն ձևով ենք աշխատում»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։