Ալեն Սիմոնյանը սպառնաց Էդուարդ Շարմազանովին armeniadaily.am

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չպետք է կոռեկտության սահմաններից դուրս գա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ ներկայիս իշխանությունները սկսել են ձերբակալությունների նոր շարք, քանի որ նրանց մեղքով երկիրը կորցրեցլ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Պատգամավորը մասնավորապես, Շարմազանովին կոչ արեց մեծ հարգանքով վերաբերվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Ես ուզում եմ միայն մեկ բան խորհուրդ տալ Էդուարդ Շարմազանովին, որ նա կոռեկտ մնա, քանի որ եթե նա շարունակի նույն ոգով և դուրս  գա կոռեկտությհան սահմաններից, ապա անձամբ ինձանից համապատասխան պատասխան կստանա: Կոչ եմ անում նրան մնալ կոռեկտության սահմաններում և փոխել խոսելաձևը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երկրի վարչապետին», – ասաց Սիմոնյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով